TOP նոր
» » » Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ․ Pars Today

Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ․ Pars Today

7-01-2021, 10:55 Դիտումներ: Այլ » Մշակույթ
7 Հունվար 2021, 10:55 - NovostiNK
Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ․ Pars Today


Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկը Աղդամի պատմական մզկիթի շիական ինքնության աղավաղումը կանխելու համար, տարածել է մզկիթի ճակատին տեղադրված հուշատախտակի լուսանկարը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Եթե թուրք եղբայրները փորձեն Աղդամի պատմական մզկիթը վերածել այսինչ հազրաթի անվան մզկիթի, այս լուսանկարը դրեք թուրքերի և Ադրբեջանում նրանց լրտեսների առջև:

Աղդամի մզկիթի մուտքի դարպասի վերևում գրված է.

Առաջին տող՝ «Չկա այլ Աստված Ալլահից բացի,Մոհամմադ Ռասուլոլլահ, Ալի Վալիոլլահ»:

Երկրորդ տող՝ Բիսմիլլա ալ-Ռահման ալ-Ռահիմ(Հանուն Բարեգութ Աստծո)

Երրորդ տող՝ Ֆաթհ այա(Ֆաթհ սուրահի առաջին այա)

Չորրորդ տող՝ Նաջմ սուրահի 39-րդ այա

Հինգերորդ տող՝ Ապավինել Իմամ Ռեզային

Վեցերորդ տող՝ Հեջր սուրահի 92-րդ և 93-րդ այաներ

Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ, բայց Ադրբեջանում Թուրքիայի մեծ ազդեցությամբ ու միջամտություններով Աղդամի և Շուշիի մզկիթների ինքնությունն աղավաղվելու հետ կապված մտահոգությունները մեծացել են:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS