TOP նոր
» » » Լիվերպուլյան քառյակը՝ հավերժի ճամփորդ

Լիվերպուլյան քառյակը՝ հավերժի ճամփորդ

16-01-2021, 17:33 Դիտումներ: Այլ » Մշակույթ
16 Հունվար 2021, 17:33 - NovostiNK
Լիվերպուլյան քառյակը՝ հավերժի ճամփորդ


Իսպանալեզու սոցիալական ցանցերում դեռ տարիներ առաջ տարածվել էր մի տեղեկություն, համաձայն որի` հունվարի 16-ը UNESCO-ն հռչակել է The Beatles անգլիական ռոք խմբի օր։ Ավելի ուշ UNESCO-ն հերքեց այդ տեղեկությունը, բայց ապատեղեկատվությունը սկսել էր մեծ թափ հավաքել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ու ռոք խմբի երկրպագուները սկսել էին նշել այդ օրը որպես The Beatles-ի օր։

Առհասարակ, հունվարի 16-ը կապվում է The Beatles-ի հետ 2 տարբեր առիթով․ 1957 թվականի հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում բացվել էր The «Cavern» ակումբը, որտեղ 1960 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրահայտ ռոք խումբը: Երկրորդ առիթն էլ այն է, որ 1964 թվականի այդ նույն օրը «Cashbox» ամսագիրը ամերիկյան հիթ-շքերթում «I Want To Hold Your Hand» երգին շնորհել է առաջին հորիզոնականը: Իսկ իրականում Բիթլզի օրը բիթլոմանները` Բիթլզի երկրպագուները, տարվա մեջ նշում են երկու անգամ՝ հունիսի 25-ին և հուլիսի 10-ին։

Լիվերպուլյան քառյակը՝ հավերժի ճամփորդ


Այդուհանդերձ, մինչև այսօր տարբեր երկրներում լրատվամիջոցները հունվարի 16-ը շարունակում են սխալմամբ ներկայացնել որպես UNESCO-ի կողմից հռչակված The Beatles-ի օր: Ընդունենք սակայն, որ այս «անմեղ» ապատեղեկատվությունը հիանալի առիթ է հիշելու լեգենդար խմբին և զրուցելու մեր ժամանակների բիթլոմանների հետ։

Ինգա Քալանթարյանը պատմում է, որ իր քաղաքի՝ Էջմիածնի երաժշտական դպրոցում կիթառի բաժին չկար, և ինքը դաշնամուրի էր հաճախում։ Հետո մեծացավ, ձեռքը վերցրեց կիթառը, զուգահեռ սկսեց սովորել անգլերեն ու հասկացավ․ օրվա մեծ մասը Բիթլզ է երգում, կարդում բառերը և թարգմանում․

Լիվերպուլյան քառյակը՝ հավերժի ճամփորդ


«15 տարեկանից եմ կիթառ նվագել, սկզբում հայերեն երգեր էի երգում, Հախվերդյան ու Մեսչյան, բայց մեկ տարի հետո արդեն միայն Բիթլզ էի երգում։ Երբ սկսեցի բառերը լիարժեք հասկանալ, ավելի շատ սկսեցի սիրել երգերը, էնպիսի տպավորություն էր, որ բոլոր երգերը հենց իմ տարբեր հոգեվիճակների համար են գրվել»,-պատմում է Ինգան։

Մեր հաջորդ բիթլոմանը հեղինակ-կատարող Վազգեն Հարությունյանն է։ Նկարներ, ալբոմներ, գրքեր ու էլ ինչ ասես, հավաքել է դեռ փոքրուց․

Լիվերպուլյան քառյակը՝ հավերժի ճամփորդ


«Առաջին անգամ Բիթլզ լսել եմ 6 տարեկանում, եղբայրս Ռուսաստանից կասետներ էր բերել, ու ես միանգամից տարվեցի լիվերպուլյան քառյակով։ Եթե չչափազանցնեմ, Բիթլզը ամբողջությամբ փոխել է իմ կյանքը ու երաժշտական ճաշակ է ձևավորել»,-ասում է Վազգենը։

Վազգենը հիմա զբաղվում է բիզնեսով, ասում է՝ երաժշտությունն իր կյանքում մեծ տեղ ունի, առանց երգի ու կիթառի կյանքը չի պատկերացնում․

«Քանի ստեղծագործում եմ, ապրում եմ։ Երբ սկսեմ չերգել, կնշանակի՝ գոյատևում եմ, ուղղակի շնչում»,-ասում է Վազգենը։

Լեգենդար խումբն ու նրա երգերը այսօր էլ շարունակում են համաշխարհային հռչակ վայելել։ Ամենաշատ cover տարբերակներն ամբողջ աշխարհում արվել են հենց Բիթլզի «Yesterday» երգի հիման վրա։ Երաժշտությունը հավերժ է այնքան ժամանակ, քանի դեռ այն լսում են։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS