TOP նոր
» » » Սպառնացել են թատրոնին տնօրենին, որ չեղարկվի Վահրամ Սահակյանը «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները

Սպառնացել են թատրոնին տնօրենին, որ չեղարկվի Վահրամ Սահակյանը «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները

17-04-2021, 12:50 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Ապրիլ 2021, 12:50 - NovostiNK
Սպառնացել են թատրոնին տնօրենին, որ չեղարկվի Վահրամ Սահակյանը «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները


Թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանը գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված և գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 և 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։

Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։
Այդ առիթով, ես նամակներ եմ ուղարկել նախարարին և նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել։

Վահրամ Դումանյան,
Արայիկ Խզմալյան
Արթուր Մարտիրոսյան
Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյան
Կարեն Թռչունյան

Եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա՝ ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը։

Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք եւ ոչ էլ Հյուսիսային Կորեայում։

Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում։

Մինչև դատական գործընթաց սկսելը՝ ես այս ամենի մասին տեղյակ կպահեմ այսօր՝ հեռուստատեսային ալիքներով և համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաև երկու ֆրանսիացի փաստաբաններ։

Արա Խզմալյան, որը չի պատասխանում զանգերին

Թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյան

Նա ստանալով զանգ՝ չեղարկել է ներկայացումը, դրանով վնասել հազարավոր հանդիսատեսների։
Ժամը 14-ին կրկին կմանրամասնեմ իրավիճակը»։

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կայացել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում մարտի 23-ին։ Ներկայացման վերջում հնչել են երկար ծափահարություններ, այնուհետև դահլիճը սկսել է վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»:
«Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան «մեր ներկայի և անցյալի ցավի, դավաճանության, հերոսության և հիմարության մասին է»:

Գլխավոր դերում հանդես է գալիս Վահրամ Սահակյանը: Դերերում՝ Սերգեյ Գրիգորյան և Ալեքսանդր Հայրապետով

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS