TOP նոր
» » » Վահրամ Սահակյանն իր «Անմարդկային կատակերգություն»-ը կխաղա Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում

Վահրամ Սահակյանն իր «Անմարդկային կատակերգություն»-ը կխաղա Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում

28-04-2021, 09:43 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Վահրամ Սահակյանն իր «Անմարդկային կատակերգություն»-ը կխաղա Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում


28 Ապրիլ 2021, 09:43 - NovostiNK
Դրամատուրգ Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացումը, որի խաղը վերջերս դուրս մնաց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից, կներկայացվի Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում, այս մասին տեղեկանում ենք դրամատուրգի ֆեյսբուքյան գրառումից:

Վահրամ Սահակյանն իր «Անմարդկային կատակերգություն»-ը կխաղա Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում


Ապրիլի 19-ի և 20-ի համար գնված տոմսերը հանդիսատեսը կարող է փոխարինել նոր տոմսերով:

«Ապրիլի 19-ի և 20-ի համար տոմս ունեցողները կարող են փոխել իրենց տոմսերն ապրիլի 28-ից։ Կտեղեկացնենք»,-գրել է Վահրամ Սահակյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսական թատրոնը չեղարկել էր Վահրամ Սահակյանի՝ ապրիլի 19 և 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում կայանալիք «Անմարդկային կատակերգություն» ներկայացումը:

Դրամատուրգն ահազանգել էր, որ ԿԳՄՍ նախարարությունն է զանգահարել թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին և արգելել բեմ տրամադրել իրեն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS