TOP նոր
» » » Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով

28-06-2021, 12:37 Դիտումներ: Այլ » Մշակույթ
28 Հունիս 2021, 12:37 - NovostiNK
Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Համավարակով, պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո «Prof Art» պարային ստուդիայի սաները բեմ բարձրացան՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական, ինչպես նաև ռուսական, վրացական, ուկրաինական, իսպանական, արգենտինական, ամերիկյան և այլ ժողովուրդների ազգային պարեր:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


«Աշխարհը և մենք» համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ստուդիայի գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանն ասաց՝ վեց ամիս առաջ են ծրագրել համերգը, և վեց ամիս է՝ սաները ոգևորությամբ սպասվում են այդ օրվան: Նրա խոսքով՝ ավագ խմբի երեխաները կարծում են, որ հասուն են, փորձ ունեն և պարերն ավելի վարպետորեն ու պրոֆեսիոնալ պետք է կատարեն, իսկ սկսնակների դեպքում հանդեսային տրամադրություն է:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Մնոյանը տեղեկացրեց՝ երեկոյին հրավիրել են ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչների, ինչը շատ կարևոր է և՛ իրենց, և՛ հյուրերի համար: Հյուրերը շոյվում են և ոգևորվում:

Խոսելով ստուդիայի պարային ուղղվածության մասին՝ գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ առաջնային է դասական պարը, հայկական ժողովրդական և ազգային պարերը, հետո այլ ազգերի պարերը: «Ջազային և ժամանակակից պարեր պարում են ավագները, որովհետև այդ ոճերն ավելի հասանելի են, երբ ունենում են տարիների փորձ ու բազա: Մեր լեզուն, մեր պատմությունն են առաջնային հայ մնալու համար: Դա յուրացնելուց հետո հարևանի լեզուն ու մշակույթն իմանալը ցանկալի է ու պահանջված: Երբ մեր երկրի սահմաններից դուրս համերգներ ենք ունենում, մեկ բեմում հանդես գալիս մեր հարևանների հետ, և մեր պարողը պարում է նրանց ազգային պարը, դա զարմանք ու հիացմունք է առաջացնում»,-հպարտությամբ պատմեց Մնոյանը:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Նրա հավաստիացմամբ՝ երեխան պետք է պարարվեստով ճանաչի ինքն իրեն, քանի որ պարը մեր մշակույթն է, պատմությունն է:

Ստուդիայի սաները մինչ համավարակը տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ համերգներով շրջագայել են երկրից դուրս: Տիգրան Մնոյանը կարծում է, որ շատ լավ կլիներ, եթե շրջագայություններն ավելի հաճախակի լինեին, իսկ պետությունն աջակցեր այդ հարցում:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Ըստ Մնոյանի՝ եթե ոչ պրոֆեսիոնալ պարողն ունի նյութական հնարավորություն, կարող է արտերկրում Հայաստանը ներկայացնել և երբեմն հաջողել, սակայն անհաջող փորձերն ավելի շատ են քննարկվում: Նրա խոսքով՝ դա պետք է շտկվի. պետք մրցույթի միջոցով որոշվի, թե պետական աջակցությունն ում է տրվելու, որ արժանի ու բարձրակարգ համույթները երկիրը ներկայացնեն արտերկրում:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Ստուդիայի գեղարվեստական ղեկավարը պրոֆեսիոնալ պարող կրթելու գործում առաջնահերթ է համարում խստապահանջ լինելը: «Ես շատ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ: Փորձում եմ լինել հաշվետու, հասկանալ, թե օրը, որն անցկացրի դահլիճում երեխաների հետ, ինչ արդյունք տվեց, արդյոք մաքսիմալը տվեցի երեխաներին, թե գլուխ պահեցի, թե կարող էի տալ, բայց չտվեցի: Նույնը պահանջում եմ պարուսույցներից, հետո՝ երեխաներից ու նրանց ծնողներից: Մենք գործ ունենք երեխայի հետ, իսկ պարը գեղագիտական դաստիարակություն է: Կարծում եմ՝ այստեղ պետք է բացեր չլինեն, քանի որ երեխային կրթում ենք որպես հայ, թե ինչպես ենք դա անում, մնում է պարուսույցի խղճին: Կան ծնողներ պահանջկոտ չեն: Մեզ վստահում են, և մենք նրանց շատ ենք սիրում, սակայն երբեմն նրանց խնդրում եմ, որ առավել պահանջեն, որպեսզի մենք միշտ լավ աշխատենք»,-շեշտեց նա:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Գեղարվեստական ղեկավարը շնորհակալություն հայտնեց ծնողական խորհրդին՝ նշելով, որ նրանց մեծ մասը հստակ գիտակցում է, թե ինչու է երեխային բերում պարի, իսկ պարը թիմային աշխատանք է:

Պարող երեխաների աշխարհայացքն ընդլայնելու, պարի նկատմամբ հետաքրքրությունն առավել մեծացնելու, հայապահպանության նպատակով Մնոյանը նախաձեռնել է 5-օրյա պարային մասնագիտացված ճամբար, որին կարող են մասնակցել 10-16 տարեկան բոլոր պարող-պարուհիները:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Տիգրան Մնոյանը, որը նաև ճամբարի գեղարվեստական ղեկավարն է, պատմեց, որ գաղափարն առաջացել է համավարակի ընթացքում, երբ ստիպված էին փակված մնալ տանը: Ճամբարն անցկացվելու է օգոստոսի 1-5-ը Ծաղկաձորում: Մասնակիցներն այդ օրերին շփվելու են յոթ խորեոգրաֆի հետ և յոթ պարային ուղղվածության են ծանոթանալու թե՛ գործնական, թե՛ տեսական: «Օրական մեկ ժամ իմ ղեկավարությամբ անցկացվելու է «Հայ մեծեր» դասը, որի ընթացքում երեխաները ֆիլմային տարբերակով ծանոթանալու են պարարվեստի և առհասարակ հայ մեծերի կենսագրության: Կլինեն հատուկ հյուրեր՝ մշակույթի ոլորտի վաստակաշատ դեմքեր, որոնց երեխաները հարց տալու հնարավորություն կունենան: Ամեն երեկո սովորելու ենք երկու հայկական պար: Հինգ օր շարունակ կլինի պարային միջավայր»,-ներկայացրեց Տիգրան Մնոյանը:

Ազգայինից մինչև ժամանակակից. «Prof Art»-ի սաները Մայր թատրոնի բեմում հանդես եկան «Աշխարհը և մենք» համերգով


Ճամբարին մասնակցել ցանկացողները կարող են գրել «Արվեստը Հայաստանում» ֆեյսբուքի էջին կամ զանգահարել 094 81 21 88 հեռախոսահամարով: Գրանցվել կարող են մինչև հուլիսի 20-ը: Մնոյանը հույս ունի, որ նախաձեռնությունը շարունակական կլինի, քանի որ պրոֆեսիոնալների մեծ թիմ է աշխատում:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS