TOP նոր
» » » Հունաստանում գտել են ինը տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը

Հունաստանում գտել են ինը տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը

29-06-2021, 11:29 Դիտումներ: Այլ » Մշակույթ
29 Հունիս 2021, 11:29 - NovostiNK
Հունաստանում գտել են ինը տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը


Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել Էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը:

Նաեւ հաջողվել Է գտնել Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» նկարը, որը գողացել Էին Պիկասոյի կտավի եւ եւս մեկ ստեղծագործության հետ միասին: Հանցագործները մի քանի րոպեում երեք նկար են գողացել 2012 թվականին:

Կտավները գտել են այն բանից մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք, ենթադրվում Է, մինչեւ այժմ գտնվում են Հունաստանում:

Պիկասոն «Կնոջ գլուխը» պատկերասրահին Է նվիրել 1949 թվականին՝ ի նշան Հունաստանի դիմադրությանը, որը նա ցուցաբերել Էր նացիստական Գերմանիային: Գեղանկարիչը կտավն ստեղծել Է 1939 թվականին:

Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է 103,4 միլիոն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS