TOP նոր
» » » Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը. կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը. կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

27-08-2021, 12:38 Դիտումներ: Այլ » Մշակույթ
27 Օգոստոս 2021, 12:38 - NovostiNK
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը. կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով


97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խ խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։

1952-1954 թթ.-ին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։

1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։

1961-1964 թթ.-ին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը:

1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։

1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որի տնօրենն է եղել մինչև 1972 թվականը:

1972-1975 թթ.-ին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։

Հայաստանի կոմպոզիտորների,Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է:

2001 թվականից՝ աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS