TOP նոր
» » » Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ

22-12-2021, 09:16 Դիտումներ: Այլ » Մշակույթ
22 Դեկտեմբեր 2021, 09:16 - NovostiNK
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախումբը։

«Հեղինակավոր այս կազմակերպությունը 1952 թվականից ի վեր համախմբում է արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող փառատոներ աշխարհի տարբեր ծայրերից։ Միջազգային այս կառույցին անդամակցում են 40 երկրի 100 փառատոներ։

Ասոցիացիայի առաքելությունն է ստեղծել մշակութային երկխոսության մի հարթակ, որտեղ կմիավորվեն արվեստի տարբեր ճյուղերի հանրայնացման, հանրության շրջանում բարձր արժեքների տարածման նպատակ ունեցող մշակութային նախաձեռնությունները, և ջանքերը համատեղելով՝ կկարողանան ավելի հեշտ հասնել արվեստի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակին։
Եվրոպական փառատոների ասոցիացիային անդամակցումը Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հնարավորություն կտա է՜լ ավելի մեծացնելու փառատոնի միջազգային կապերը, ձեռք բերելու նոր գործընկերներ, ավելի մեծ լսարաններին հասանելի դարձնելու հայկական մշակույթը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հեղինակավոր փառատոների ընտանիքին անդամագրվել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի երաշխավորությամբ։ Տեղեկացնենք նաև, որ Եվրոպական փառատոների ասոցիացիայի հերթական համագումարը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ տեղի է ունենալու երևանում 2022 թվականի մայիսի 2-5-ը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվել է խաչատրյանական 9-րդ փառատոնը։ Ամեն տարի փառատոնը Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Ականավոր երաժիշտներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Զախար Բրոնը, Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը և բազմաթիվ այլ արտիստներ հանդես են եկել Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում»,- նշված է հաղորդագրությունում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS