TOP նոր
» » » «Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում

«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում

8-04-2022, 16:16 Դիտումներ: Այլ » Մշակույթ
8 Ապրիլ 2022, 16:16 - NovostiNK
«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում

Ֆրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ հրավիրյալ բեմադրիչ Լևոն Ուզունյանի (Թբիլիսի, Վրաստան) ռեժիսուրայով:

«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում


Թարգմանությունը՝ Ի․Պրոխորովայի և Ա․ Բրաիլովսկու։ Պիեսը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «fatum» - ճակատագիր: Այն հանցանքի և անխուսափելի պատժի, հատուցման մասին է։ Այստեղ միաժամանակ դրվում է ընտրության խնդիրը: Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր ընտրության համար։ Եվ եթե ընտրությունը սխալ է եղել, ապա հատուցումը բումերանգի նման կհարվածի նույնիսկ ամենահայտնի և հաջողակ մարդու առավել խոցելի տեղին:

«Կեղծ նոտա»․ առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի բեմում


Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն ու դերասան Արմեն Արնաուտովը։ Բեմանկարչական ձևավորման հեղինակը Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների: Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան ապրիլի 9, 10 –ին և 23-ին:

Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS