Երիտասարդ, տաղանդավոր մեր հայրենակցուհի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, ով 2021 թ.-ին Շոպենի անվան միջազգային մրցույթի ժամանակ ցնցեց երաժշտական հանրությանը, հուլիսի 8-ին հանդես կգա Երևանում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը։
Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում՝ Ս. Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Մանսուրյան՝ Ռեքվիեմ։
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33