TOP նոր
» » » Վաղը տեղի ունենալիք համերգին ջազմեն Տիգրան Համասյանը նաև կերգի

Վաղը տեղի ունենալիք համերգին ջազմեն Տիգրան Համասյանը նաև կերգի

13-12-2013, 15:35 Դիտումներ: Այլ » Մշակույթ
13 Դեկտեմբեր 2013, 15:35 - NovostiNK
Վաղը տեղի ունենալիք համերգին ջազմեն Տիգրան Համասյանը նաև կերգիՋազմեն Տիգրան Համասյանի՝ վաղը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունենալիք համերգը կլինի հեղինակի «Ստվերների թատրոն» ալբոմի շնորհանդեսը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ երաժիշտը, հավելելով, որ համերգին դաշնամուր նվագելուց բացի նաև կերգի:

«Լինելու են հայկական ժողովրդական երգերի մշակումներ և Գյումրվա պարը: Ոճային առումով նոր ձայնասկավառակը շատ ջազային չէ. շատ են իմպրովիզները, որոնց շնորհիվ 5-րոպեանոց գործը կարող է դառնալ 15 րոպե»,- ասաց երաժիշտը՝ հավելելով, որ ներկայացվելիք ձայնասկավառակը ձայնագրվել է 2012-ի ամռանը: «Կուտակվել էին ստեղծագործություններ, որոնք ուզում էի նվագել և ձայնագրել: Այս ալբոմի վրա բավական քրտնաջան աշխատանք եմ տարել»,- ասաց ջազմենը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու ՀՀ կառավարության որոշումը՝ Տիգրան Համասյանը պատասխանեց. «Այդպիսի խնդրանքով ես էի դիմել կառավարությանը և շատ լավ եմ գնահատում այդպիսի որոշումը, քանի որ ինձ չի թվում՝ բանակում ավելի լավ կծառայեի հայրենիքիս: Արտասահմանում հայկական երաժշտությունը տարածելով՝ կարծում եմ, ավելի լավ կարող եմ ծառայություն մատուցել Հայաստանին»,- ասաց նա:

Տիգրան Համասյանը տեղեկացրեց, որ ստեղծագործական այս շրջանում ինքը լսում է առավելապես հայկական հոգևոր երաժշտություն՝ Եկմալյան, Կոմիտաս, Մաշտոց:

Ամփոփելով՝ երաժիշտը տեղեկացրեց, որ ինքն ու իր խումբը Հայաստանում են ընդամենը երկուսուկես օրով: Արտասհմանցի երաժիշտներն էլ ավելացրին, որ շատ են սիրում հայկական դասական երաժշտություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS