TOP նոր
» » » Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը

Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը

16-12-2013, 11:56 Դիտումներ: Այլ » Մշակույթ
16 Դեկտեմբեր 2013, 11:56 - NovostiNK
Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարըՄեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը: Օրակարգում միության վերջին հինգ տարիների գործունեության վերաբերյալ նախագահի զեկույցն է: Համագումարին ողջույնի խոսք է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բեղումնավոր աշխատանք է մաղթել:

Այսօր նկարիչների միությունը նոր նախագահ կընտրի: Այս պահին առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է գործող նախագահ Կարեն Աղամյանը, ով վերջին 15 տարիներին ղեկավարում է կառույցը. երեք անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:

Նշենք, որ ավելի վաղ որպես միության նախագահի թեկնածու շրջանառվում էին մի քանի անուններ` Կարեն Աղամյան, Արմեն Աթայան, Հաղթանակ Շահումյան, Ռուբեն Այվազյան:

ՀՀ վաստակավոր նկարիչ, 1977-89-ին Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը ասել էր, որ ինքն անձնապես որևէ մտադրություն չունի առաջադրել իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում, եթե, իհարկե, իր նկարիչ ընկերները նման առաջարկով չդիմեն իրեն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS