TOP նոր
» » » Ֆրանսիան և Հայաստանը մի ընդհանրություն ունեն՝ սերը կինեմատոգրաֆիայի նկատմամբ. Անրի Ռենո

Ֆրանսիան և Հայաստանը մի ընդհանրություն ունեն՝ սերը կինեմատոգրաֆիայի նկատմամբ. Անրի Ռենո

16-12-2013, 14:23 Դիտումներ: Այլ » Մշակույթ
16 Դեկտեմբեր 2013, 14:23 - NovostiNK
Ֆրանսիան և Հայաստանը մի ընդհանրություն ունեն՝ սերը կինեմատոգրաֆիայի նկատմամբ. Անրի ՌենոՖրանսիան և Հայաստանը մի ընդհանրություն ունեն՝ սերը կինեմատոգրաֆիայի նկատմամբ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

«Ֆրանսիական կինեմատոգրաֆիայում կարևոր դեր ունեն հայազգի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են հիանալի ֆիլմերի հեղինակներ Անրի Վերնոյը, Ռոբերտ Գետիկյանը, դերասան Սերժ Ավետիքյանը և էլի շատ հայեր: Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ունի ֆրանսիական ֆիլմերի առանձին ցուցադրություն: Չեմ կարող չհիշատակել նաև «Ռեանիմանիա» կինոփառատոնը, որի ժամանակ ևս ֆրանսիական ֆիլմեր են ցուցադրվում»,- ասաց դեսպանը:

Անրի Ռենոյի խոսքով՝ ամսական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, «Մոսկվա» կինոթատրոնում ֆրանսիական ենթագրերով ֆիլմեր են ցուցադրվում»,- ասաց դեսպանը՝ շեշտելով, որ կին-կինոռեժիսորների անձի հանդեպ առանձնակի հարգանք ունի:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Կանանց ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի տնօրեն Ժակլին Բյուեն էլ իր հերթին նկատեց, որ կին ռեժիսորների Կրետեի միջազգային կինոփառատոնը ունի 35 տարվա պատմություն: «Մենք փորձում ենք բացահայտել նրանց, սատարել իրենց աշխատանքներում: Մենք աշխատում ենք, որ կին ռեժիսորները անմասն չմնան կինոարվեստի արդի զարգացումներից»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում:

Նա ներկաներին խնդրեց թվարկել ֆրանսիացի կին մի քանի ռեժիսորների անուններ: Ոչ ոք, սակայն, անուններ չգիտեր կամ չհիշեց: Դեսպանն ի պատասխան՝ նկատեց. «Ահավասիկ, պետք է այցելել կին ռեժիսորների կինոփառատոնին՝ ճանաչելու նրանց»:

Ռեժիսոր Ստեֆանի Ասիմակոպուլոն ևս նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ: «Ես հունական արմատներ ունեմ և գիտեմ, որ հայերն ու հույները շատ նման են իրար: Հորս ամենամոտ ընկերը հայ էր»,- հիշեց նա՝ նշելով, որ ֆիլմ նկարելու գործ ստանձնած կինը արդեն իսկ քաղաքականության մեջ է:

«Ցավոք սրտի, կինեմատոգրաֆիան տղամարդկանց աշխարհ է, որտեղ կնոջը բավական ծանր աշխատանք է բաժին հասնում: Կինը պետք է փորձի ինքնուրույն գտնել իր տեղն այդ աշխարհում: Այն հայացքը, որով տղամարդիկ նայում են աշխարհին, բոլորովին տարբեր է կանանց հայացքից: Ես աշխատում եմ կինեմատոգրաֆիայում հասանելի դարձնել հենց կանանց հայացքը և չեմ կարող չխանդավառվել կին կինոռեժիսորների մակարդակով»,- ասաց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS