TOP նոր
» » » Գրողները դժգոհ են գրականության ՀՀ պետական մրցանակաբաշխության արդյունքներից

Գրողները դժգոհ են գրականության ՀՀ պետական մրցանակաբաշխության արդյունքներից

17-12-2013, 15:58 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Դեկտեմբեր 2013, 15:58 - NovostiNK
Գրողները դժգոհ են գրականության ՀՀ պետական մրցանակաբաշխության արդյունքներիցԱյսօրվա մամուլի ասուլիսին գրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ Բակուր Կարապետյանը և արձակագիր Էդուարդ Խաչիկյանն անդրադարձել են օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի բովանդակությանը։
«Արդեն 13 տարի է, ինչ մրցանակները շնորհվում են ՀԳՄ նախագահի նախապես կազմած ցուցակով»,- ասված էր նամակում, որում հեղինակը ՀՀ նախագահին առաջարկում է չեղյալ հայտարարել 2013 թ. պետական մրցանակի ներկա հանձնաժողովի իրականացրած բաշխումը, ցրել այդ հանձնաժողովը, ստեղծել անկախ ու արդար հանձնաժողովի կազմ և հանձնարարել անցկացնել ներկայացված ստեղծագործությունները արդարացի և ըստ արժանվույն գնահատող նոր մրցանակաբաշխություն:
Բակուր Կարապետյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին պետական ու ՀՀ նախագահի մրցանակները հատկացնում են միայն բանաստեղծներին, իսկ արձակ ստեղծագործությունները չեն գնահատվում և դուրս են մնում ուշադրությունից, պատճառը ԳՄ նախագահությունում պոետներն են:
Էդուարդ Խաչիկյանը մտահոգություն է հայտնել, որ գրականության ասպարեզում ՀՀ պետական մրցանակը տրվում է ոչ թե ստեղծագործությանը, այլ անձին՝ հեղինակին։ Ներկայացված մյուս գործերը հանձնաժողովի անդամների կողմից մնում են անտեսված։
«Եթե այսօր այդ մրցանակի համար մեծն Չարենցը ներկայացներ իր անտիպ գործերը, չէր անցնելու: Պարզապես չէին կարդալու»,- ասել է Էդ. Խաչիկյանը: Գրողները վստահ են, որ ԳՄ–ում ոչ ոքի ձեռնտու չէ նմանատիպ «ավանդույթը», սակայն ոչ ոք չի պայքարում դրա դեմ: Նրանք շեշտել են, որ ՀԳՄ անդամագրված 500 գրողների մեծամասնությունը գրողներ չեն. նրանց պարզապես անդամագրել են, որպեսզի ՀԳՄ նախագահի ընտրության ժամանակ ձայներ տան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS