TOP նոր
» » » Կոմիտասն աստիճանաբար մոռացվում է, ինչպես մոռացվում է գրաբարը. Հովհաննես Չեքիջյան

Կոմիտասն աստիճանաբար մոռացվում է, ինչպես մոռացվում է գրաբարը. Հովհաննես Չեքիջյան

17-12-2013, 16:49 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Դեկտեմբեր 2013, 16:49 - NovostiNK
Կոմիտասն աստիճանաբար մոռացվում է, ինչպես մոռացվում է գրաբարը. Հովհաննես ՉեքիջյանՀայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը հուզմունքով է սպասում ծննդյան 85-ամյա հոբելյանին և դրան նվիրված համերգին: Այս մասին մաեստրոն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ իրեն կեսկատակ-կեսլուրջ համեմատելով հանգած հրաբուխի հետ:

Հովհաննես Չեքիջյանի խոսքով՝ երգչախմբի հետ ինքն աշխատում է արդեն 53 տարի:

«Երգչախմբում ներգրավված է 93 երգիչ-երգչուհի: Կյանքը գնում է առաջ, իմ պահանջներն էլ երգիչներից ավելանում են: Խստությամբ, սակայն որոշ զիջումներով եմ վերաբերվում նրանց: Մի ամբողջ երգչախումբ ղեկավարելը հեշտ չէ, դա հնարավոր է միայն համապատասխան մթնոլորտ ստեղծելու ճանապարհով:

Ես իմ ձեռագիրն ունեմ, որը նման չէ ոչ մի ուրիշ դիրիժորի ձեռագրի: Այնպես որ՝ երկու խմբավարի իրար համեմատելը ճիշտ չէ»,- նշեց մաեստրոն՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանում իրենց 7 անգամ ավելի պետք է վճարեին, սակայն աշխատավարձերն ավելանում են թեյի գդալի չափով:

Նա արվեստագետներին բաժանեց երկու խմբի՝ արվեստագետներ, որոնք ուղղակի բեմ են բարձրանում, և արվեստագետներ, ում ժողովուրդը սիրում և գնահատում է:

Ամփոփելով՝ Հովհաննես Չեքիջյանը ասաց՝ անթույլատրելի է, որ Նարեկացի ունեցող ժողովուրդը որպես ազգային երաժշտություն ընդունի ռաբիսը:

«Մենք ունենք Կոմիտաս, որին աստիճանաբար մոռանում ենք, ինչպես մոռացվում է դասական հայերենը՝ գրաբարը: Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը կամաց-կամաց սրբագրվի ռաբիսից և գա-հանգի դասական արժեքների»,- ասաց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS