TOP նոր
» » » «2013թ. Ազգային գրադարանի ամենամեծ նվաճումը թամանյանական մասնաշենքի վերաբացումն էր»

«2013թ. Ազգային գրադարանի ամենամեծ նվաճումը թամանյանական մասնաշենքի վերաբացումն էր»

19-12-2013, 12:08 Դիտումներ: Այլ » Մշակույթ
«2013թ. Ազգային գրադարանի ամենամեծ նվաճումը թամանյանական մասնաշենքի վերաբացումն էր»
19 Դեկտեմբեր 2013, 12:08 - NovostiNK
Ազգային գրադարանի՝ 2013 թվականի ամենամեծ նվաճումը թամանյանական մասնաշենքի վերաբացումն էր. օրվա երկրորդ կեսին գրադարանը գործնականում լիքն է երիտասարդներով: Մյուս ձեռքբերումը համակարգչային կենտրոնի բացումն է՝ անվճար ինտերնետով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ հավելելով, որ այս տարի գրեթե ավարտին են հասցրել Գրատպության թանգարանի հիմնադրման աշխատանքները:

«Այսքան հին գրատպություն ունեցող երկիր ենք, սակայն մինչ այժմ գրատպության թանգարան չունեինք: Թանգարանը, հավանաբար, կսկսի գործել 2014 թվականին»,- ասաց նա:

Ազգային գրադարանի տնօրենը նշեց նաև, որ արդեն երկրորդ տարին է՝ մարզային գրադարանավարների համար կազմակերպվում են վարպետաց դասեր:

Անդրադառնալով իրենց չունեցած գիտական գրականության նմուշներին՝ Տիգրան Զարգարյանը նկատեց, որ ընթերցողների խնդրանքով բաժանորդագրվում են համապատասխան հրատարակչություններին և ստանում տվյալ գիրքը կամ ամսագիրը: «Այս տարի, օրինակ, Նյու Յորքի աճուրդից ձեռք բերեցինք 1755 թվականի հայ հնատիպ մի Սաղմոսագիրք»,- ասաց նա:

Անդրադառնալով գրականության նմուշների թվայնացման խնդրին՝ Ազգային գրադարանի տնօրենը նկատեց, որ Համահայկական հիմնադրամից իրենք ստացել են մոտ 70 հազար եվրո արժողությամբ թվայնացման կենտրոն: «Առայժմ հասցրել ենք թվայնացնել շուրջ մեկ միլիոն օրինակով գրական նմուշ: Մինչև 1999 թվականի գրականության թվայնացման աշխատանքները նախատեսում ենք ավարտել 2020 թվականին»,- ասաց նա:

Գրադարանի խնդիրների շարքում Տիգրան Զարգարյանն առանձնացրեց վարչական շենքի ջեռուցման և բակի բարեկարգման, հաշմանդամների համար համապատասխան պայմանների ստեղծման, ինչպես նաև թամանյանական մասնաշենքում վերելակ գործարկելու հարցերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS