TOP նոր
» » » Գիրքն ու ընթերցանությունը 2013-ին

Գիրքն ու ընթերցանությունը 2013-ին

26-12-2013, 12:08 Դիտումներ: Այլ » Մշակույթ
26 Դեկտեմբեր 2013, 12:08 - NovostiNK
Գիրքն ու ընթերցանությունը 2013-ին«Այս տարվա ընթացքում գրքի վաճառքը շատ վատ է եղել, 2003-ից էլ վատ: Լավ է վիճակը հայաստանյան գիրքը օտար երկրներում ներկայացնելու, նոր թարգմանությունների, հրատարակությունների, պոլիգրաֆիական լուծումների հետ կապված հարցերում: Ստեղծագործական մասով տխուր վիճակ է»,- այսպես ներկայացրեց գրահրատարակչության, ընթերցանության վիճակը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, նույն գրողների անցած տարվա ընթացքում գրած ստեղծագործություններն ավելի լավն էին, քան այս տարվա, իսկ պատճառը՝ Հայաստանում տիրող անտարբերության մթնոլորտն է, ապատիան, որոնք, ըստ հրատարակչի, չէին կարող չազդել գրողի վրա: Գրքի վաճառքի վատ վիճակն էլ, Ա. Մարտիրոսյանի կարծիքով, պայմանավորված է երկու հանգամանքով՝ «մարդկանց թվաքանակի նվազում, իսկ ովքեր էլ մնացել են՝ գիրք ընթերցելու սիրտ չունեն»:

Ի դեպ, նա ընդգծեց, որ մարզերում ավելի շատ են գիրքը սիրում, քան Երևանում:

Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ, գրահրատարակչական ոլորտում ստեղծված վիճակը կարող է շտկել միայն իշխանությունը. «Ամենամեծ մեսիջը կարող է տալ իշխանությունը: Իշխանությունը պետք է լինի ինտելեկտուալ և գնահատի ինտելեկտուալությունը: Բայց դա ծանր հարց է, քանի որ վերջին օրերին այն ինչ տեսանք Ազգային ժողովում՝ պատգամավորներն անպատվում են լրագրողներին, հայհոյում կին պատգամավորին, վկայում է, որ նրանք գիրք չեն կարդացել: Բայց գոնե կողքինները, ովքեր գիրք էին կարդացել, պետք է դրանց բերանները փակեին՝ բառով, քացով»:

Նա համոզված է, որ պետության միջամտությունը էապես կփոխի վիճակը. «Եթե իշխանությունը ինտելեկտուալ է, մարդիկ ձգում են ինտելեկտի»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS