TOP նոր
» » » Հիմքում՝ իրական պատմություն

Հիմքում՝ իրական պատմություն

31-10-2013, 09:53 Դիտումներ: Այլ » Մշակույթ
31 Հոկտեմբեր 2013, 09:53 - NovostiNK
Հիմքում՝ իրական պատմությունՀայոց ցեղասպանության մասին, 100—ամյա տարելիցին ընդառաջ, պետք է բարձրաձայնել նաեւ անիմացիոն ֆիլմի տեսքով։ «ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու գաղափարով կնկարահանվի «Հայաստանցի մեծ մայրիկը» հայ—ֆրանսիական համատեղ անիմացիոն ֆիլմը, որի սցենարի հեղինակը ֆրանս—աջարացի Ֆարիդ Բուջիդան է։ Երեկվա ասուլիսում Քասունին տեղեկացրեց, որ հայ—ֆրանսիական նախագիծի վրա արդեն մեկնարկել են աշխատանքները։ «Ֆիլմ ստեղծելու թույլտվությունն արդեն կա, ֆիլմը լինելու է ֆրանսերեն, միայն հերոսն է խոսելու հայերեն։ Այն հիմնված է իրական պատմության վրա»,–պատմեց նա։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Հայոց ցեղասպանության 100—ամյակի ոգեկոչման համար անհրաժեշտ է համարում անիմացիոն ֆիլմաշարի ստեղծումը, որը կարծես հետադարձ հայացք լինի անցած տարիների ընթացքում մազապուրծ եղած մի ընտանիքի պատմությանը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունն առաջին հերթին միտված կլինի երիտասարդությանը, հաջորդ սերունդներին։ Դեսպանի գնահատմամբ՝ չնայած նրան, որ ֆիլմը կներկայացնի կարոտի գաղափարը, սակայն դրա հաջողությունը ապահովված կլինի։ «Արժե նման գաղափարը իրականացնել»,–հավելեց դիվանագետը։
Հավանություն տալով գաղափարին՝ Անրի Ռենոն նշեց, որ կինոարտադրության ոլորտում հայ—ֆրանսիական համագործակցությունը զարգացում կապրի նաեւ այս նախագծի շնորհիվ։
Անրի Ռենոն նշեց, որ «ՌեԱնիմանիայի» անցկացումն առավել արդյունավետ է դառնում նաեւ ֆրանսիացի մասնագետների ներգրավվածության շնորհիվ. «Շատ օգտակար է, երբ փառատոնի ընթացքում ֆրանսիական անիմացիայի ամենակարկառուն ներկայացուցիչները իրենց ասելիքն են փոխանցում Հայաստանին»։ Նրա խոսքով՝ անիմացիան այն ոլորտն է, որտեղ Ֆրանսիան առաջատար դիրք է գրավում, եւ ֆրանսիական արտադրանքի շուրջ 5 տոկոսն արտահանվում է դեպի եվրոպական երկրներ։
«Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի (Festival dÕAnnecy) տնօրեն Տիցիանա Լոշին, ով ֆրանսիական պատվիրակության հետ ժամանել է Հայաստան, դրական եւ հեռանկարային է համարում Հայաստանում «ՌեԱնիմանիա» փառատոնի անցկացումը։
Նա շեշտեց, որ նման փառատոները նպաստում են անիմացիայի ոլորտում նոր անունների ի հայտ գալուն։ «Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ Ֆրանսիան անիմացիոն ոլորտում իր տեղը զիջում է միայն ԱՄՆ—ին եւ Ճապոնիային։ «ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին էլ նշեց, որ յուրաքանչյուր տարի փոխվում եւ նորացվում է մոտեցումը փառատոնի անցկացման հարցին։
«Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Դրա ապացույցը հենց բացման արարողությունն էր, որի ժամանակ դահլիճը երկու անգամ նախատեսվածից ավելի լեցուն էր»,– ասաց Քասունին՝ ընդգծելով, որ «ՌեԱնիմանիան» միտված է կոտրելու այն թյուր կարծրատիպը, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանկական լսարանի համար են նախատեսված։ Փառատոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որն առաջին իսկ օրվանից աջակցել է եւ իր գործուն մասնակցությունն է ունեցել փառատոնի անցկացման գործում։
Քասունին նաեւ շեշտեց, որ փառատոնի կազմկոմիտեի համար ֆրանսիացիների հետ հետագա համագործակցության հիմք է դառնալու նաեւ այն փաստը, որ Տիցիանա Լոշին հայկական արմարտներ ունի։
«Մենք իմացանք, որ տիկին Լոշիի մայրը հայ է, եւ սա հիմք է տալիս կարծելու, որ գուցե ինքն էլ ցանկանա ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին»,–ավելացրեց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS