TOP նոր
» » » Այվազովսկու նկարը գողացվել է Ղրղըզստանի ազգային թանգարանից

Այվազովսկու նկարը գողացվել է Ղրղըզստանի ազգային թանգարանից

30-12-2013, 14:32 Դիտումներ: Այլ » Մշակույթ
30 Դեկտեմբեր 2013, 14:32 - NovostiNK
Այվազովսկու նկարը գողացվել է Ղրղըզստանի ազգային թանգարանից
Հովհաննես Այվազովսկու «Ծովային բնապատկեր Ղրիմում» նկարը գողացվել է Ղրղըզստանի կերպարվեստի ազգային թանգարանից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բիշքեկի ՆԳ գլխավոր վարչության մամլո ծառայությանը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ 47×53.5 սմ չափսերով եզակի կտավը, որն Այվազովսկին նկարել է 1866 թվականին, կորել է ռուսական կերպարվեստի սրահից, որը տեղակայված է թանգարանի երկրորդ հարկում: Հանցագործության հանգամանքների մասին չի հաղորդվում:

Ներկայումս կտավի որոնմանն է ուղղված վարչության ողջ անձնակազմը՝ հայտնել է գերատեսչության մամլո ծառայության ներկայացուցիչը:

Բացի դրանից՝ ներքին գործերի աշխատակիցները դիմել են քաղաքացիներին՝ պարգևատրման դիմաց գողության մասին ցանկացած տեղեկության տրամադրման խնդրանքով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS