TOP նոր
» » » Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու հետ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու հետ

8-01-2014, 21:47 Դիտումներ: Այլ » Մշակույթ
8 Հունվար 2014, 21:47 - NovostiNK
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու հետԼեհ նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առիթով հունվարի 13-16-ը Երևանում անցկացվելիք «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգային ծրագրում կներկայացվեն կոմպոզիտորի գործերից. Սիմֆոնիա թիվ 2, DE NATURA SONORIS թիվ 3, CONCERTO DOPPIO ջութակի և ալտի համար: Մենակատարներն են՝ ջութակահար Ագատա Շիմզևսկան և ալտահար Ռոբերտ Կաբառան: Դիրիժորներն են՝ Քշիշտոֆ Պենդերեցկին և Էդուարդ Թոփչյանը:
«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» անցկացվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանի շրջանակներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS