TOP նոր
» » » Հունվարի 13-16-ը Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր Հայաստանում

Հունվարի 13-16-ը Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր Հայաստանում

13-01-2014, 15:23 Դիտումներ: Այլ » Մշակույթ
13 Հունվար 2014, 15:23 - NovostiNK
Հունվարի 13-16-ը Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր ՀայաստանումԼեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին երրորդ անգամ է Հայաստանում և շնորհակալ է իրեն այստեղ հրավիրելու համար: Այսօր՝ Երևանյան հեռանկարներ 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը՝ մեծանուն երաժիշտը:

«Մենք Հայաստան վերադառնում ենք մեծագույն հաճույքով, և հուսով եմ, որ այցերը շարունակական կլինեն: Ուրախ եմ, որ Հայաստանում իմ անվան երրորդ փառատոնն է կազմակերպվում»,- ասաց նա:

Մաեստրոն նշեց, որ Ցեղասպանության թեմատիկայով երգչախմբային նոր ստեղծագործություն է պատրաստում: «Գենետիկայի հետ ոչինչ չես անի: Իմ տատիկը հայուհի էր՝ Լեհաստան գաղթած Սպահանից: Հիմա էլ սերտորեն կապված ենք լեհահայ համայնքի հետ, նույնիսկ հայկական շաբաթաթերթ ենք ստանում»,- ասաց Քշիշտոֆ Պենդերեցկին:

Դիրիժորի կինը՝ Էլեժբիետա Պենդերեցկին, նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում: «Հայաստանում կայանալիք համերգներից հետո ամուսինս կլինի Իսրայելում, ուր յոթերորդ անգամ կկատարվի նրա «Ռեքվիեմը»: Կորեայում ևս ամուսնուս 80-ամյակին նվիրված մեծ փառատոն է կայանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ անցած տարի մաեստրոյի 80-ամյակին նվիրված բազմաթիվ համերգներ են տեղի ունեցել եվրոպական բոլոր երկրներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS