TOP նոր
» » » Իտալական թատրոնը ներկայացում է տվել Ստեփանակերտում

Իտալական թատրոնը ներկայացում է տվել Ստեփանակերտում

17-10-2013, 17:08 Դիտումներ: Այլ » Մշակույթ
17 Հոկտեմբեր 2013, 17:08 - NovostiNK
Իտալական թատրոնը ներկայացում է տվել ՍտեփանակերտումԻտալիայի Լեչչե քաղաքի Cantieri Teatrali Koreja թատրոնը հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում հանդես է եկել «Պլաստիկ այգիներ» ներկայացմամբ: Թատերախումբը Արցախ է ժամանեցլ ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, թե «Պլաստիկ այգիներ» ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 1996թ: Իր գոյության 17 տարիների ընթացքում ներկայացումը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` ամենուրեք արժանանալով հանդիսատեսի գովասանքին: 2004թ-ից ի վեր բեմադրությունը ներկայացվել է 10-ից ավելի փառատոներում եւ նվաճել մի շարք մրցանակներ, որոնց թվում առանձնանում է 2012թ. Իսֆահանում կայացած Մանկապատանեկան թատերական փառատոնի Գրան-պրի մրցանակը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ֆրանկո Ունգարոն նշել է, որ թատերախմբի համար յուրօրինակ մարտահրավեր է ելույթ ունենալ կոնֆլիկտային գոտիներում, քանի որ հենց նման վայրերում կարելի է բացահայտել, թե իրականում հանդիսատեսը ինչ է ակնկալում թատրոնից: Նա նաեւ խոսել է արցախցիների ջերմ վերաբերմունքի ու դահլիճում տիրող խանդավառ մթնոլորտի մասին: Դերասանուհի Ալեսսանդրա Կրոկկոն հավելել է, որ ինքը բեմից զգում էր ներկաներից հաղորդվող դրական էներգիան, եւ որ ներկայացման վերջում հնչած բուռն ծափողջյունները վկայում են, որ պիեսը արժանացել է արցախցի հանդիսատեսի գնահատանքին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS