TOP նոր
» » » Գառնու դիտարանը վերանորոգումից հետո լինելու է լավագույն կենտրոններից մեկը

Գառնու դիտարանը վերանորոգումից հետո լինելու է լավագույն կենտրոններից մեկը

21-01-2014, 11:34 Դիտումներ: Այլ » Մշակույթ
21 Հունվար 2014, 11:34 - NovostiNK
Գառնու դիտարանը վերանորոգումից հետո լինելու է լավագույն կենտրոններից մեկըՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն` նվիրված Գառնու երկրաֆիզիկական դիտարանի վերազինման հարցերին: Դիտարանի շինության վերանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտին և անհրաժեշտ է զուգահեռաբար սկսել տեխնիկական վերազինումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ տարվող բանակցությունների ընթացքը:

ՌԴ ԳԱ Երկրի ֆիզկայի ինստիտուտի կողմից վերջերս ստացվել է առաջարկ` դիտարանի 2 դեֆորմոգրաֆների վերանորոգման և մեկ նոր դեֆորմոգրաֆ ձեռքբերելու վերաբերյալ:

ՍՊԾ գործակալությունը նաև հարցումներ է ուղարկել Ուկրաինա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ` խնդրելով տեղեկատվություն տրամադրել իրենց կայաններում կիրառվող համապատասխան սարքերի, դրանց բնութագրերի և արժեքի վերաբերյալ: Դիտարանի վերազինման հարցը քննարկվել է նաև ՍՊԾ գործակալության ֆրանսիացի գործընկերների, ինչպես նաև հայկական մի քանի կազմակերպությունների հետ:

Քննարկումների արդյունքում ԱԻ նախարարը հանձնարարել է շարունակել բանակցությունները, առաջարկություններ պատրաստել այլ երկրների հետ այս ուղղությամբ համագործակցության համար, ուսումնասիրել տեղի գիտական ներուժը, որոնել նոր գործընկերներ, որոնք դեֆորմոգրաֆների հետ աշխատելու փորձ ունեն և կարող են կիսվել իրենց օգտակար փորձով:

Նախարար Ա. Երիցյանն իր խոսքում ընդգծել է, որ Գառնու դիտարանը վերանորոգումից հետո պետք է լինի աշխարհում լավագույն գիտահետազոտական կենտրոններից մեկը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS