TOP նոր
» » » Հոբելյանական համերգ՝ նվիրված Արամ Սաթունցի 100-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Արամ Սաթունցի 100-ամյակին

22-01-2014, 10:16 Դիտումներ: Այլ » Մշակույթ
22 Հունվար 2014, 10:16 - NovostiNK
Հոբելյանական համերգ՝ նվիրված Արամ Սաթունցի 100-ամյակինՀայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգով:
Համերգը կայանալու է փետրվարի 15-ին:

Արամ Սաթունցը ծնվել է Թուրքմենստանում: Եղել է կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի եղբայրը: 1931-41թթ եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժորը: 1938-41թթ սովորել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանում: 1947թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1945-49թթ աշխատել է Երևանի կինոստուդիայում: 1949-51թթ եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի երաժշտական խմբագիրը, 1951-55թթ` Արվեստի կրթության և Երևանի Պիոներպալատի երաժշտական ղեկավարը ու տնօրենը: 1956-73թթ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական բաժինը: 1985թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS