TOP նոր
» » » Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը

Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը

22-01-2014, 11:07 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը
22 Հունվար 2014, 11:07 - NovostiNK
Աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է Credit Swiss շվեյցարական բանկի ամենամյա մրցանակին՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»՝ հաղորդում է musicofarmenia.com կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ հայ ջութակահարին պարգևատրելու մասին ժյուրին հայտարարել է հունվարի 18-ին՝ Վիեննայում:

Մրցանակի հետ Սերգեյ Խաչատրյանը ստացել է նաև դրամական պարգևատրում՝ 75 հազար շվեյցարական ֆրանկ, ինչն «ամենաթանկարժեք» պարգևներից մեկն է երաժշտության ոլորտում: Մրցանակը նախատեսում է նաև, որ Խաչատրյանը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմասնակցի համերգի, որը կայանալու է սեպտեմբերի 13-ին՝ դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS