TOP նոր
» » » Հանրահայտ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան՝ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմահարթակում

Հանրահայտ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան՝ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմահարթակում

24-01-2014, 10:32 Դիտումներ: Այլ » Մշակույթ
24 Հունվար 2014, 10:32 - NovostiNK
Հանրահայտ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան՝ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմահարթակում«Երևանյան հեռանկարներ» միջազգային 15-րդ փառատոնի շրջանակներում փետրվարի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է հանրահայտ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի մենահամերգը:
Համերգի ընթացքում դաշնակահարուհին կատարելու է՝ Ֆ. Լիստի, Ի. Ալբենիսի, Գ. Ուստվոլսկայայի, Պ. Չայկովսկու ստեղծագործություններից:

Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան հանդես է եկել 20-րդ դարի երաժշտության կատարումներով և պարբերաբար նվագել է այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, NDR-ի (Համբուրգ), WDR-ի (Քյոլն) նվագախմբերը, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ և Կոնցերտհաուս նվագախմբերը, ինչպես նաև Փարիզի և Չիկագոյի նվագախմբերը,Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան նվագախմբերը։

Նա աշխատել է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Սերջյու Չելիբիսակեն, Պիեռ Բուլեզը, Ռաֆայել Ֆրյուբեք դե Բուրգոսը, Սեմյոն Բիչկովը, Մայքլ Գիլենը, Քրիստոֆ Էշենբախը, Իվոր Բոլթոնը և Քրիստոֆ ֆոն Դոհնանյինը։ Ելենա Բաշկիրովան մի շարք միջազգային փառատոնների մշտական և սպասված հյուրն է, որոնղ շարքում են Շվեյցարական Վերբի-են:

Իր կարիերայի հենց սկզբից նա իրեն ամբողջությամբ նվիրել է կամերային երաժշտությանը։ Ելենա Բաշկիրովան և նրա զուգընկերները հանդես են եկել գրեթե բոլոր կարևոր միջազգային փառատոներում, բազմաթիվ են նաև նրանց կատարումների ձայնագրությունները։ Ելենա Բաշկիրովան նվագել է հայտնի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Աննա Նետրեբկոն և Ռոբերտ Հոլը։

1998 թվականին Ելենա Բաշկիրովան հիմնադրել է և հանդիսանում է գեղարվեստական ղեկավարը Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի, որը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։

Երուսաղեմի կամերային երաժշտական փառատոնային համույթը պարբերաբար որպես հրավիրյալ հանդես է եկել Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Զալզբուրգում, Վիեննայում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Նյու Յորքում և Չիկագոյում, Ինչպես նաև այնպիսի հայտնի միջազգային ամառային փառատոներում, ինչպիսիք են՝ Լյուցեռնի, Ռեյնգաունի, Բեդ Քիսինգենի, Մենթոնի, Սթրեսայի, Շլեզվիգ-Հոլշթայնի երաժշտական փառատոնում և Մեքլենբուրգ-Ֆորփրոմերնի փառատոնում։

Փառատոնի հիմնադրումից հետո՝ շուրջ տասը տարիների ընթացքում այն դարձել է Երուսաղեմի մշակութային կյանքի կարևոր մասը։ Ավելին, Երուսաղեմի կամերային երաժշտական փառատոնի կատարումները դասվում են կամերային երաժշտական լավագույն կատարումների շարքին՝ դուրս գալով Երուսաղեմի սահմաններից և տարածվելով ամբողջ աշխարհով մեկ։ 2012թ. ապրիլին Բեռլինի հրեական թանգարանում հիմնադրվել է գերմանական գործընկեր փառատոն, որը բարձր է գնահատվում լսարանի կողմից։

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 15-րդ փառատոնը մեկնարկել է հունվարի 13-ին՝ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS