TOP նոր
» » » «Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնին ներկայացված հայ ուսանողների ֆիլմերը ֆավորիտների եռյակում են

«Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնին ներկայացված հայ ուսանողների ֆիլմերը ֆավորիտների եռյակում են

24-01-2014, 13:42 Դիտումներ: Այլ » Մշակույթ
24 Հունվար 2014, 13:42 - NovostiNK
«Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնին ներկայացված հայ ուսանողների ֆիլմերը ֆավորիտների եռյակում ենԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Այս մասին տեղեկացնում է ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերն անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:

Ուսանողական չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ: Մրցութային փուլում են նաև թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից և Վրաստանից:

Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում են հետևյալ ֆիլմերը.

Արեն Մալաքյան. «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս

Լուսինե Պապոյան. «Պատահական հանդիպում», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս


Նահապետ Սարգսյան. «Тоска», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս

Անդրանիկ Հարությունյան. «Հեքիաթ», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս

Տեղեկացնենք նաև, որ փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS