TOP նոր
» » » Թատերական ինստիտուտի ուսանողները միջազգային կինոփառատոնում երկու մրցանակի են արժանացել

Թատերական ինստիտուտի ուսանողները միջազգային կինոփառատոնում երկու մրցանակի են արժանացել

27-01-2014, 09:35 Դիտումներ: Այլ » Մշակույթ
27 Հունվար 2014, 09:35 - NovostiNK
Թատերական ինստիտուտի ուսանողները միջազգային կինոփառատոնում երկու մրցանակի են արժանացել«New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչները երկու մրցանակի են արժանացել՝ ‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով›› կարճամետրաժ ֆիլմը, իսկ ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ›› ֆիլմը։ Այս մասին հայտնում են ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում հունվարի 23-ից 25-ը անցկացվել է «New Wave« («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել էին ընտրության նախնական փուլը, ապա մաս էին կազմել մրցութային 29 ֆիլմերի: Կինոփառատոնին ուսանողների ֆիլմերի մասնակցությունը հնարավոր է դարձել լուսահոգի Արմեն Մազմանյանի և Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Անիտա Երզինկյանի ջանքերի շնորհիվ։

Ընդհանուր մրցանակների և նոմինացիաների թվով Հայաստանը փառատոնում տեղը զիջել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS