TOP նոր
» » » «Նռան գույնը» Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում

«Նռան գույնը» Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում

7-02-2014, 10:23 Դիտումներ: Այլ » Մշակույթ
7 Փետրվար 2014, 10:23 - NovostiNK
«Նռան գույնը» Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահումՄոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում փետրվարի 13-ին բացվելու է հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Նռան գույնը» խորագրով:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսը կազմված է երեք բաժնից. առաջին բաժնում ներկայացվելու է կինոռեժիսորի 30 կոլաժային աշխատանքները, որոնք տարվում են թանգարանից, երկրորդ մասում՝ ցուցադրվելու են ֆիլմեր: Ցուցահանդեսի երրորդ բաժնում ցուցադրվելու են Զավեն Սարգսյանի և Յուրի Մեչետովի` տարբեր տարիներին արված Փարաջանովի լուսանկարները:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մարտի 16-ը:

Պատկերասրահի կայքում կարդում ենք. «Ինչպես և ընդունված է Սոլյանկայում, Փարաջանովի միջավայրը պետք է կառուցվի նրա ֆիլմերի սահմանագծերին հստակ համապատասխան: Սակայն «Նռան գույնը» ցուցահանդեսը պակաս ուշադրություն չի դարձնի նաև այն առասպելներին ու լեգենդներին, որ գալիս էին Փարաջանովից դեռ նրա կենդանության օրոք և զարմանալի շարունակություն են ունեցել մահվանից հետո: Երբևէ չցուցադրված լուսանկարներ, գաղտնի պատմություններ, թաքցված գլուխգործոցներ և հեքիաթային գեղեցկության թառամած ծաղիկներ, որոնք միահյուսված են թանգարանային կտորին, զարդարված կլինեն Փարաջանովի Փառատոնի մանրամասն ծրագրով, որը ցուցահանդեսի ամբողջ ընթացքում կպատմի մեծ ու հրաշալի Սերգոյի մասին: Այս նկարչի դերը մշակույթի պատմության մեջ աստիճանաբար հասկանալի է դառնում միայն հիմա,նրա մահից քառորդ դար անց»:

Հիշեցնենք, որ Ս. Փարաջանովի 90-ամյակը լրացել է հունվարի 9-ին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS