TOP նոր
» » » Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացվի սեպտեմբերին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացվի սեպտեմբերին

7-02-2014, 14:52 Դիտումներ: Այլ » Մշակույթ
7 Փետրվար 2014, 14:52 - NovostiNK
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացվի սեպտեմբերինԱյս տարի սեպտեմբերին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այսօր լրագրողներին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այն կառուցվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգի-պանթեոնում: Հիշյալ հաստատության հիմնան գաղափարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է, ում հանձարարությամբ մշակվել է համալիրի կառուցման նախագիծը: Այն կունենա թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան և հրատարակչություն: Թանգարան-ինստիտուտը կզբաղեցնի զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի շենքը, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան համահայկական հիմնադրամը»՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Շենքը լինելու է երկհարկանի է և ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 3000 քմ:

«Այս տարի լրանում է Կոմիտասի 145-ամյակը: Մենք մեծ շուքով կնշենք սեպտեմբերին: Այդ ժամանակ կբացվի նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտը»,- ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ այդ վայրը կդառնա ժողովրդի կողմից սիրված մշակութային օջախ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS