TOP նոր
» » » Ստեղծվելու է Հայաստանի մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարան

Ստեղծվելու է Հայաստանի մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարան

7-02-2014, 16:28 Դիտումներ: Այլ » Մշակույթ
7 Փետրվար 2014, 16:28 - NovostiNK
Ստեղծվելու է Հայաստանի մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարանՀայաստանի կառավարության այս տարվա մշակույթի ոլորտի գերակա ուղղություններից է հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա հայտնեց, որ այս տարվանից Հայաստանի Ազգային գրադարանը, համագործակցելով Ազգային ակադեմիայի գրադարանի, նաև այլ երկրների գրադարանների հետ, սկսում է իրականացնել «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» թվայնացման ծրագրերը:

Ծրագրերի համար ձեռք են բերվել հատուկ սարքավորումներ:

Հ. Պողոսյանի խոսքով, Բրիտանական գրադարանից նամակ են ստացել, որ Հայաստանի Ազգային գրադարանին տրամադրում է լրացուցիչ դրամաշնորհ` սարքավորումների ձևով, որոնք հնարավորություն կտան ավելի արագ և ակտիվ ձևով իրականացնել թվայնացման աշխատանքները:

Նախարարն ասաց, որ թվայնացված շտեմարանները կարելի է դիտել օնլայն տարբերակով` Ազգային գրադարանի կայքում:

Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն է ներկայացվելու «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին» որոշմանը նախագիծ, ըստ որի՝ կստեղծվեն մշակութային արժեքների միասնական հաշվառման համակարգի ներդրման և սպասարկող ծրագրաշարերի, եռալեզու էլեկտրոնային տիրույթի, գործարկման, շտեմարանի արտոնագրման, օգտագործման համար իրավական հիքմեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS