TOP նոր
» » » Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի խմբի հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի խմբի հիշատակի արարողությանը

10-02-2014, 11:30 Դիտումներ: Այլ » Մշակույթ
10 Փետրվար 2014, 11:30 - NovostiNK
Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի խմբի հիշատակի արարողությանըՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել մասնակցել փետրվարի 21-ին կայանալիք` Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնել է Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի Ֆրանսիայի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովցյանը ֆրանսահայ «ԱՅԲ» ռադիոկայանի եթերում, փոխանցում է «ԱրմՆյուզը»:

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի հայ և հրեա համայնքների կողմից` օկուպացված Ֆրանսիայում նացիստական զորքերի դեմ պայքար մղած և վերջիններիս կողմից գնդակահարված Միսաք Մանուշյանի և նրա խմբի 22 անդամներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս տարի հարգանքի տուրքն առաջին անգամ մատուցվելու է երկրի բարձրագույն մակարդակով և պետական արարողակարգով:

Փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված արարողությամբ սկիզբ է դրվելու Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի միջոցառումների ծրագրին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS