TOP նոր
» » » Իրանում լույս է տեսել Հովհ. Գրիգորյանի «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածուն

Իրանում լույս է տեսել Հովհ. Գրիգորյանի «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածուն

11-02-2014, 16:48 Դիտումներ: Այլ » Մշակույթ
11 Փետրվար 2014, 16:48 - NovostiNK
Իրանում լույս է տեսել Հովհ. Գրիգորյանի «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածունԻրանի «ԱՖրազ» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Գրիգորյանի «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածուն` Վահե Արմենի թարգմանությամբ:

«Հրաշք Ֆիրդուսու լեզվով կհնչի Հովհաննես Գրիգորյան»,- նկատեց գրող Էդմոնդ Քյոսայանը. հայ գրողներն ուրախանում են, երբ մեր ժամանակների լավագույն գրողի ստեղծագործություններն հասնում են արտերկիր:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` Գրողների միությունում, որի նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ Հովհաննես Գրիգորյանն անձ էր, ում մուտքը գրականություն եղավ աղմուկ-աղաղակով:

«Ծուռ հայելիրներ միշտ եղել է, բայց պոեզիան այն ճիշտ հայելին է, որի մեջ ցոլանում է մարդու, սերնդի, ժամանակի հոգին: Հովհաննես Գրիգորյանն իր հետագա գրքերում ցույց տվեց, որ մեր պոեզիայի ավանդույթների և համաշխարհային գրականության զուգահեռումների մեջ է: Իր բոլոր ստեղծագործությունները հետագայում շատ հետաքրիքիր էին ընդունվում»,- ասաց գրողների միության նախագահը:

Միլիտոնյանը հայտնեց նաև, որ գործակալությունը ցանկություն է կատարել 13 հայ բանաստեղծների գրքեր պարսկերենով հրատարակել, ընդրությունը շատ բծախնդիր է եղել:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին նշեց, որ իրանցիները, երբ գալիս են Հայաստան, երբեք իրենց օտար չեն զգացում. «Մեր հարաբերությունները բոլոր առումներով համահունչ են՝ հատկապես գրականության և արվեստի բնագավառում: Հովհաննես Գրիգորյանն ամենակարկառուն հայ բանաստեղծներից է, բազմիցս թարգմանվել է Իրանում, նա սիրված է մեզ մոտ, սա արդեն նրա երկրորդ գրքի թարգմանությունն է: Լիահույս եմ, որ ձեր շնորհիվ կկարողանանք ձեռքբերումները բարձր մակարդակի վրա պահել»,- ասաց դեսպանը:

Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանն էլ նշեց, որ երկու ժողովուրդների հարաբերությունների հիմքում մեծ հարազատությունն է դրված եղել:

«Հովհաննես Գրիգորյանի գրքի թարգմանումը վկայում է մշակութային այդ մեծ սիրո մասին: Այս գիրքը և պարսկերեն գրերը խորհրդավոր զգացողություն են փոխանցում մարդուն: Հովհաննես Գրիգորյանը մեր արդի գրականության երևելիներից է, և շատ կարևոր է, որ նրա ստեղծագործությունն արտահանվում է»:

Հավելենք, որ միջոցառումը նաև նվիրված էր բանաստեղծի մահվան տարելիցին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS