TOP նոր
» » » Ներկայացում՝ նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին

Ներկայացում՝ նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին

19-02-2014, 12:17 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Ներկայացում՝ նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին
19 Փետրվար 2014, 12:17 - NovostiNK
Փետրվարի 20-ին՝ ժամը 18։00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանի բեմադրած Կ. Չապեկի «Մայրը» ներկայացումը նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին:

Ներկայացման մուտքն ազատ է:

Տեղեկացնենք, որ ներկայացումն արդեն իսկ ցուցադրվել է ինչպես տեղական, այնպես է արտերկրի բեմերում։

2012 թվականի սեպտեմբերի 7-14 ընկած ժամանակահատվածում «Մայրը» ներկայացումը մասնակցել է Բելառուսիայի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա Վեժա-2012. Կլասիկա պլուս» (''Белая вежа -2012. Классика PLUS'') 17-րդ միջազգային թատերական փառատոնին: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց տեղի հանդիսատեսի կողմից՝արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Գլխավոր դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան, դերերում՝ Արմեն Կարապետյան, լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի արվեստանոցի (4-րդ կուրս) ուսանողներ Սամվել Թադևոսյան, Վաչագան Երիցյան, Արսեն Ազիզյան, Սարգիս Բաղդասարյան, Աղվան Մնացականյան։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS