TOP նոր
» » » Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը՝ փետրվարի 28-ին

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը՝ փետրվարի 28-ին

19-02-2014, 15:05 Դիտումներ: Այլ » Մշակույթ
19 Փետրվար 2014, 15:05 - NovostiNK
Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը՝ փետրվարի 28-ինՓետրվարի 28-ին Երևանում տեղի կունենա արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Ըստ «Անտարես» հրատարակչության՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղից վերջին հրաժեշտը տվեցին գրողին:

«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և մեր երկրի ապագան կերտողներին։

Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար»,- նշված է հրատարակչության հաղորդագրության մեջ։

Լևոն Խեչոյանը կյանքից հեռացավ այս տարի՝ հունվարի 8-ին:

Արձակագիրը «Մհերի դռան գիրքը» վեպի վրա աշխատել է մոտ 13 տարի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS