TOP նոր
» » » Մշակույթի նախարարությունը հնարավոր է համարել Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանում մշակութային կենտրոնի ստեղծումը

Մշակույթի նախարարությունը հնարավոր է համարել Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանում մշակութային կենտրոնի ստեղծումը

6-11-2013, 09:42 Դիտումներ: Այլ » Մշակույթ
6 Նոյեմբեր 2013, 09:42 - NovostiNK
Մշակույթի նախարարությունը հնարավոր է համարել Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանում մշակութային կենտրոնի ստեղծումը«Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանում մշակութային կենտրոնի ստեղծումը հնարավոր է, առաջարկվել է հուշարձանի գործառնական նշանակության և դրա հետ կապված համապատասխան փոփոխության թույլտվություն ստանալու համար օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարություն՝ համապատասխան որոշում ընդունելու նպատակով: Այս մասին տեղեկեցանում են մշակույթի նախարարությունից ի պատասխան հարցի, թե եթե կա մշակութային հուշարձանը վերականգնելու հաստատված նախագիծ, ըստ դրա ինչի՞ է վերածվելու մշակութային հուշարձանը (մամուլի հրապարակումների համաձայն՝ ռեստորանի կամ հյուրանոցի):

Մշակույթի նախարարությունի նաև հայտնում են . «ՀՀ մշակույթի նախարարությունը գրությամբ Գյումրու քաղաքապետարանին տեղյակ է պահել «Սև բերդ» /«Հարավային»/ ամրոցում իրականացվող շինարարության մասին և պահանջել ձեռնարկել համապատասխան միջոցառումներ աշխատանքները դադարեցնելու համար:

Միաժամանակ հուշարձան-շենքում հետագա պահպանության և վերականգնման հետ կապված խնդիրներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու անհրաժեշտությունից ելնելով` նախարարությունը առաջարկել է ներկայացնել ամրոցի օգտագործման առաջարկը՝ էսքիզային նախագծի տեսքով: 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է ներկայացված «Սև բերդ» ամրոցի օգտագործման` մշակութային կենտրոն ստեղծելու /հուշարձանի հարմարեցումը բազմաֆունկցիոնալ դահլիճի/ առաջարկը. ամրոց-հուշարձանում մշակութային կենտրոնի ստեղծումը հնարավոր է համարվել և առաջարկվել հուշարձանի գործառնական նշանակության և դրա հետ կապված համապատասխան փոփոխության թույլտվություն ստանալու համար օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարություն՝ համապատասխան որոշում ընդունելու նպատակով»:

Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS