TOP նոր
» » » Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը

Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը

16-03-2014, 12:24 Դիտումներ: Այլ » Մշակույթ
16 Մարտ 2014, 12:24 - NovostiNK
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքըՀայազգի լուսանկարիչներ Վազգեն Մարտիրոսյանի եւ Կարեն Չախալյանի լուսանկարները National Geographic-ի կայքում ճանաչվել են համապատասխանաբար օրվա եւ շաբաթվա լավագույն լուսանկարներ։

Կարենի լուսանկարը դարձել է շաբաթվա լավագույնը փետրվարի 24-ին, իսկ Վազգենի աշխատանքը օրվա լուսանկար է ճանաչվել մարտի 5-ին։ NEWS.am STYLE-ը զրուցել է լուսանկարիչների հետ ՝ պարզելու համար մանրամասները։

Մեզ հետ զրույցում Վազգենն ասաց, որ լուսանկարը ինքն է տեղադրել կայքում, սակայն որպես օրվա լուսանկար այն ընտրվել է կայքի խմբագիրների կողմից։

Վազգենի խոսքով՝ իր լուսանկարը դոկումենտալ է։ «Այնտեղ պատկերված երեխաներին նայելով՝ ամեն մեկը փորձում է ինչ-որ բան զգալ։ Պարզապես այդ երեխաների հայացքը շատ խորը հայացք է», — նշեց նա։

Կարեն Չախալյանն էլ ասաց, որ իր նկարը փիլիսոփայա-հոգեբանական է, հոգեկան ապրումների մասին։
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը


Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS