TOP նոր
» » » «Երաժշտական հինգշաբթի Արամ Խաչատրյանի տանը». Ելույթ են ունենալու դաշնակահար Արմինե Գրիգորյանը և երգչուհի Աննա Մայիլյանը

«Երաժշտական հինգշաբթի Արամ Խաչատրյանի տանը». Ելույթ են ունենալու դաշնակահար Արմինե Գրիգորյանը և երգչուհի Աննա Մայիլյանը

7-11-2013, 11:38 Դիտումներ: Այլ » Մշակույթ
«Երաժշտական հինգշաբթի Արամ Խաչատրյանի տանը». Ելույթ են ունենալու դաշնակահար Արմինե Գրիգորյանը և երգչուհի Աննա Մայիլյանը
7 Նոյեմբեր 2013, 11:38 - NovostiNK
Այսօր ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Աշնանային երգ» խորագրով համերգ: Համերգը կիրականանա թանգարանի նոր՝ «Երաժշտական հինգշաբթի Արամ Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում: Ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը թանգարանի համերգասրահում ելույթ կունենան հանրապետության և արտերկրի անվանի երաժիշտները: Երաժշտական կատարումները կընդմիջվեն ֆիլմերի ցուցադրումներով կամ հետաքրքիր անակնկալներով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:

Առաջիկա համերգին հայ կոմպոզիտորների վոկալ և դաշնամուրային ստեղծագործություններով հանդես կգան դաշնակահար Արմինե Գրիգորյանը և երգչուհի Աննա Մայիլյանը: Համերգի շրջանակում կցուցադրվի Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմ և ունկնդիրների համար կկազմակերպվի շրջայց թանգարանի ցուցասրահներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS