TOP նոր
» » » Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը շուտով կհայտնվի մեծ էկրաններին

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը շուտով կհայտնվի մեծ էկրաններին

3-04-2014, 10:46 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը շուտով կհայտնվի մեծ էկրաններին
3 Ապրիլ 2014, 10:46 - NovostiNK
Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված նոր` «Թևանիկ» ֆիլմը մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի` հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի 5-ին: Այս մասին«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսորը: «Սպասում և համոզմունք». հենց այսզգացողություններով է Ջիվան Ավետիսյանըպատրաստվում Ադրբեջանի հիստերիան առաջացրած կինոնկարի պրեմիերային:

«Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: «Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Ֆիլմը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմըկրում են իրենց վրա` տարբեր կերպ: Բայց հետո բոլորը համախմբվում են խրամատում: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին»,-մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր Ջիվան Ավետիսյանը:

«Թևանիկը» նկարահանվել է Առնոլդ Աղաբաբովի համանուն կինոսցենարի հիման վրա: Բացի դրանից, Ջիվան Ավետիսյանը և Կարինե Խոդիկյանը, միասին աշխատելով, մեկ պատանու մասին պատմող սցենարին ավելացրել են ևս երկու պատանու պատմություն: Այն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում: Կինոնկարի համար երաժշտություն է գրել լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Այնձայնագրվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Փաստը մեծ արձագանք է գտել Ադրբեջանում` առաջացնելով հարևան երկրի զայրույթը:Ֆիլմը նախատեսված է ներկայացնել Կաննի կինոշուկայում: Այն ստեղծվել է Արցախի կառավարության օժանդակությամբ: Լիտվականկողմն իրականացրել է աշխատանքներ պատկերի վրա` ապահովելով գույն, գրաֆիկա, հատուկ էֆեկտներ և երաժշտություն: Համարտադրող է հանդիսանում Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS