TOP նոր
» » » ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ներկայացնելու է իտալական երաժշտություն

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ներկայացնելու է իտալական երաժշտություն

3-04-2014, 17:56 Դիտումներ: Այլ » Մշակույթ
3 Ապրիլ 2014, 17:56 - NovostiNK
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ներկայացնելու է իտալական երաժշտությունԱյսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալու է «1900+» համերգաշարի իններորդ համերգը: Ելույթ է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ դաշնակահար Հայկ Մելիքյանը: Համերգի ընթացքում հնչելու է իտալական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտություն՝ Լուչիանո Բերիո, Ջիակինտո Շելսի, Ռոզարիո Միրիլիանո, Ալֆրեդո Կազելլա, Լուիջի Նոնո, Սալվատորե Շիարինո, Նինո Նիկոլոսի, Ադա Ջենտիլե: Մուտքն ազատ է:

Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրել է դաշնակահարին 2009թ. հիմնելու «1900+» համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: «1900+» համերգաշարը մեկնարկել է 2009 թ. հոկտեմբերին: Արդնե կազմակերպվել են ռուսական, ֆրանսիական, ճապոնական, լեհական, շվեյցարական և ամերիկյան 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգներ:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ. Հռոմում` «Concerto di Concerti» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS