TOP նոր
» » » Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սահյանի հետ. Բացառիկ տեսանյութեր՝ հոբելյանական երեկոյի ընթացքում

Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սահյանի հետ. Բացառիկ տեսանյութեր՝ հոբելյանական երեկոյի ընթացքում

9-04-2014, 22:11 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սահյանի հետ. Բացառիկ տեսանյութեր՝ հոբելյանական երեկոյի ընթացքում
9 Ապրիլ 2014, 22:11 - NovostiNK
Ապրիլի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տոնական միջոցառում: Միջոցառման ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ միջոցառմանը մասնակցելու են թատերարվեստի երիտասարդ, ավագ սերնդի ներկայացուցիչները:

«Հիմնական շեշտը դրվելու է տեսանյութերի վրա, որոնք բացառիկ են: Ներկայացվելու է նաև Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սահյանի հետ»,- ասաց Ա. Սուքիասյանը:

Համո Սահյանը ծնվել է 1914 թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։

Նշենք, որ տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին: Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում և մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:

Նրա ծննդյան օրը Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա գրական հուշ-ցերեկույթ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS