TOP նոր
» » » «Ջազը և Գյումրին». ջազային մեծ փառատոն` ԱՊՀ մշակութային կենտրոնում

«Ջազը և Գյումրին». ջազային մեծ փառատոն` ԱՊՀ մշակութային կենտրոնում

8-11-2013, 10:05 Դիտումներ: Այլ » Մշակույթ
8 Նոյեմբեր 2013, 10:05 - NovostiNK
«Ջազը և Գյումրին». ջազային մեծ փառատոն` ԱՊՀ մշակութային կենտրոնումՆոյեմբերի 8-ին ԱՊՀ մշակութային կենտրոն Գյումրիում տեղի կունենա ջազային մեծ փառատոն: «MANUKYAN PRODUCTION» պրոդյուսերական կենտրոնը կազմակերպել է Հայկական ջազի 75-ամյակին նվիրված գալա համերգ:

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Մարգարյանը, Միքայել Ոսկանյանը, Արմեն Թութունջյանը (Չիկո) և Լևոն Մալխասյանը:
Գալա համերգը տեղի կունենա Գյումրիի` Վ. Աճեմյանի անվան Դրամատիկական թատրոնում:

Գյումրին հանդիսավոր կերպով ստանձնել է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսը հունիսի 30-ին: Այս առիթով Գյումրիում իրականացվել և իրականացվելու են մշակութային տարաբնույթ միջոցառումներ:

Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS