TOP նոր
» » » Միլիարդատեր Սորոսը 1 միլիոն դոլար նվիրատվություն է կատարել Սիրիայի հակամարտությունից տուժածներին

Միլիարդատեր Սորոսը 1 միլիոն դոլար նվիրատվություն է կատարել Սիրիայի հակամարտությունից տուժածներին

8-11-2013, 11:46 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
8 Նոյեմբեր 2013, 11:46 - NovostiNK
Միլիարդատեր Սորոսը 1 միլիոն դոլար նվիրատվություն է կատարել Սիրիայի հակամարտությունից տուժածներինՀանրահայտ ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 միլիոն դոլար նվիրատվություն է արել Սիրիայի քաղաքացիական հակամարտությունից տուժածներին: Այս մասին այսօր հաղորդել է Associated press-ը:

Գումարը Սորոսը ուղարկել է «Փրկության միջազգային հանձնաժողով» ոչ կառավարական հիմնադրամին, որը զբաղվում է Սիրիայում հումանիտար օգնության հարցերով: Ֆինանսիստի խոսքով` Սիրիայում քաղցի մատնված շատ մարդիկ կան, անտուն մնացածները մոտալուտ ձմռան պատճառով մրսելու են, այդ իսկ պատճառով էլ նրանք օգնության կարիք ունեն:

«Իրավիճակը խորանում է նրանով, որ կառավարությունն ու ապստամբները հումանիտար օգնությունը կրառում են որպես պատերազմի գործիք»,- ասել է Սորոսը` պարզաբանելով, որ հակամարտության երկու կողմն էլ խառնվում են հումանիտար օգնություն մատակարարելու հարցում, որպեսզի բարելավեն իրենց դիրքերը մինչև մոտալուտ Ժնևյան կոնֆերանսը:

Սորոսը, ով 83 տարեկան է , հայտնի է ոչ միայն որպես հաջողված ֆինանսիստ, այլ նաև բարերար: Ներկայում Սորոսը իր ոչ առևտրային նախագծերի վրա տարեկան ծախսում է շուրջ 300 միլիոն դոլար: Նրա կողմից բարեգործական հիմնադրամներ են ստեղծվել ավելի քան 25 երկրներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS