TOP նոր
» » » Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. խորհուրդներ մասնագետից

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. խորհուրդներ մասնագետից

7-07-2015, 14:38 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
7 Հուլիս 2015, 14:38 - NovostiNK
Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. խորհուրդներ մասնագետից
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 12:00-17:00-ի ընթացքում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբան Նազի Բարսեղյանը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու համար պետք է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:

Ինչ վերաբերում է արևայրուքին, ապա մասնագետը խորհուրդ է տալիս առավոտյան ժամը 12-ից մինչև 17:00–ն արևայրուք չընդունել:

«Արևայրուք ունենալու համար անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ և գրագետ մոտեցում: Օրինակ՝ եթե ծովափում եք, սխալ է լողափում հենց առաջին օրը երկար ժամանակ մնալ, առաջին օրը լողափում պետք է մնալ 10-15 րոպե, հետո միայն աստիճանաբար ժամանակը կարելի է ավելացնել»,- ասաց Ն.Բարսեղյանը:

Հավասարաչափ արևայրուք ունենալու համար հարկավոր է մի քանի օր հետո քսել արդեն արևայրուքի համար նախատեսված քսուքներ, իսկ մինչ այդ՝ պաշտպանիչ քսուքներ. «Հաճախ մարդիկ շփոթում են և պաշտպանիչ քսուկի փոխարեն արևայրուքի համար նախատեսված քսուկ են օգտագործում, ինչի արդյունքում էլ մաշկն անմիջապես կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթները»:

Իսկ եթե արևահարվել եք, ապա մասնագետը խորհուրդ է տալիս տեղափոխվել ստվերային տարածություն, շատ հեղուկ խմել, մարմինը ծածկել թաց սավանով, անհրաժեշտության դեպքում տեղափոխվել բուժկետ:

Արևահարության նշաններն են մաշկի այտուցը, ցավը, քորը, տաքության բարձրացում, դող, ընդհանուր թուլություն, սրտի զարկերի ակտիվացում, եթե այդ ամենը շարունակական բնույթ կրի, կարող է լինել և ուշաթափություն: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արևի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS