
Աշխարհն այսօր նշում է մեր օրացույցի թերևս ամենաքաղցր օրերից մեկը՝ Շոկոլադի օրը: Դժվար է պատկերացնել մի մարդու, ով չի սիրում այս հրաշք քաղցրավենիքը կամ մի արարողություն, որում շոկոլադը անպակաս լինի:
Ասում են, առաջինը այն պատրաստել սովորել են ացտեկները, նրանց համար շոկոլադը «Աստվածների կերակուր էր»: Իսկ իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջին անգամ շոկոլադը բերեցին Եվրոպա, շոկոլադը «սև ոսկի էին» անվանում և օգտագործում ֆիզիկական ուժերի վերականգնման համար:
Ավելորդ է նշել, որ շոկոլադն իր մեջ պարունակում է երջանկության հորմոն ու այդ իսկ պատճառով բոլորին, ովքեր փոքր-ինչ նեղսրտած է, մասնագետները խորհուրդ են տալիս ուտել համեղ շոկոլադ:
Ու, ի դեպ, շոկոլադն այնքան համեղ է, որ ավելորդ գովազդի կարիք չի զգում: Թեև հիշեցնենք, որ գիտնականները միալարծիք են՝ շոկոլադը այնքանով է օգտակար, որ իր մեջ պարունակում է ավելի քան 300 օգտակար էլեմենտներ: