TOP նոր
» » » Պատմական իրադարձություն. Կուբայում հանդիպել են Ռուսիո Պատրիարքն ու Հռոմի Պապը

Պատմական իրադարձություն. Կուբայում հանդիպել են Ռուսիո Պատրիարքն ու Հռոմի Պապը

13-02-2016, 12:58 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
13 Փետրվար 2016, 12:58 - NovostiNK
Պատմական իրադարձություն. Կուբայում հանդիպել են Ռուսիո Պատրիարքն ու Հռոմի Պապը
Նախօրեին Կուբայում տեղի է ունեցել դարի հանդիպում Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև: Հոգևոր այրերը հանդիպել են Հավանայի միջազգային օդանավակայանում:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հանդիպումը իրապես պատմական է, քանզի ռուս ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիների շփման ողջ ընթացքում նման նախադեպեր չեն եղել:

Պատրիարք Կիրիլն ու Հռոմի Պապը հանդիպման արդյունքներով ստորագրել են հուշագիր՝ հորդորելով միջազգային հանրությանը համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում:

Պատրիարք Կիրիլը նշել է, որ երկու եկեղեցիները կարող են համատեղ աշխատել, որպեսզի չլինեն պատերազմներ ու ամենուրեք հարգվի մարդկային կյանքը: Իր հերթին Հռոմի Պապը հայտարարել է, որ իրենք զրուցել են իբրև եղբայրներ, քանզի իրենց մի հավատք է միավորում և փնտրում են մեկ ուղի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS