TOP նոր
» » » Մայրերն ավելի շատ են ծեծում, քան հայրերը. Հարցում

Մայրերն ավելի շատ են ծեծում, քան հայրերը. Հարցում

27-02-2016, 12:09 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
27 Փետրվար 2016, 12:09 - NovostiNK
Մայրերն ավելի շատ են ծեծում, քան հայրերը. Հարցում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում անցկացրել է ընտրանքային հետազոտություն 1215 ընտանիքներում, որտեղ կա առնվազն մեկ անչափահաս երեխա՝ պարզելու երեխայի նկատմամբ բռնության կիրառման խնդրի վերաբերյալ հասարակության կարծիքն ու մոտեցումները: «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 44 տոկոսն է համարում, որ երեխաների նկատմամբ բռնությունն այն խնդիրներից է, որ որը հրատապ լուծում է պահանջում, իսկ 25 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի մտածում այդ ուղղությամբ:

Հարցման համաձայն՝ կանայք ավելի շատ են մտահոգված այս խնդրով, քան տղամարդիկ՝ հարցված տղամարդկանց 33.7 տոկոսը, իսկ կանանց 46.1 տոկոսն են կարծում, որ այդ խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Տարբերություն կա նաև քաղաքաբնակների ու գյուղաբնակների մեջ: Այդպես, քաղաքաբնակները, այդ թվում և երևանցիները (79 տոկոս), ավելի են հակված երեխայի նկատմամբ բռնությունը դիտարկել որպես հրատապ լուծում պահանջող խնդիր, քան գյուղաբնակները:

Հարցվողները, որպես երեխայի նկատմամբ բռնության դրսևորումներ, առավել հաճախ նշել են ծեծելը, տարբեր առարկաներով հարվածելը՝ 83 տոկոս, մութ սենյակում փակելը՝ 73 տոկոս,քաղցած թողնելը կամ չկերակրելը՝ 71 տոկոս, մյուս ծնողի հետ շփումն արգելելը՝ 58 տոկոս, երեխայի արտաքին տեսքը, պահվածքը, մտավոր ունակություններն անընդհատ քննադատելը՝ 46 տոկոս և այլն:

Որպես բռնության հիմնական պատճառներ նշվել են ընտանիքում վատ սովորույթների առկայությունը, ճգնաժամային իրավիճակը, երեխայի արտաքին շրջապատի վատ սովորույթները և այլն:

Սակայն հարցվողների միայն 37 տոկոսն է խոստովանել, որ իրենց երեխան ընտանիքում ենթարկվում է բռնության , որից 1 տոկոսը՝ հաճախ:

Ուշագրավն այն է, որ հարցվողների մեծամասնությունը ՝ 82 տոկոսը, համարում է, որ երեխաներն ընտանիքում հիմնականում բռնության են ենթարկվում մայրերի կողմից և միայն 50 տոկոսն է կարծում, որ բռնարարը հայրն է:

Հետազոտության հեղինակները նաև հարց են բարձրացրել, թե ինչ է հարկավոր երեխայի հանդեպ բռնությունը կանխարգելելու համար, որին հարցվողների 60 տոկոսը նշել է տևական մասնագիտական աշխատանք ընտանիքների հետ, և միայն 24 տոկոսը կարևորել օրենսդրական փոփոխություններ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS