
«Նաիրիան» հայկական բուսական կոսմետիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արփի Ավետիսյանը մուրաբայի վարդը ներկայացրել է Չիկագոյի Դերմատոլոգների միջազգային կոնֆերանսում:
«Արևելք» պարբերականին երիտասարդ գիտաշխատողը հայտնել է, որ մասնագետներին զարմացրել էր «Նաիրիան» լաբորատորիայում մուրաբայի վարդի վրա կատարված հետազոտության արդյունքները:
Նրանք բարձր են գնահատել հատկապես այն, որ հայ մասնագետները վարդի թերթիկների հակաօքսիդիչ հատկությունը համեմատել էին թուրինջի կորիզի քամուկի նմանօրինակ հատկության հետ: