TOP նոր
» » » Աշխարհում կա ավելի քան 20 մլն ստրուկ. ՄԱԿ

Աշխարհում կա ավելի քան 20 մլն ստրուկ. ՄԱԿ

3-12-2013, 16:12 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
 Աշխարհում կա ավելի քան 20 մլն ստրուկ. ՄԱԿ
3 Դեկտեմբեր 2013, 16:12 - NovostiNK
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահ Ջոն Վ.Էշը հայտարարել է, որ այսօր աշխարհում ստրկության ժամանակակից ձևերի զոհ է համարվում ավելի քան 20 մլն մարդ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի լրատվական կենտրոնին:

Նրանց մեծ մասը հասարակության առավել խոցելի խմբերից է և մարգինալացված շերտերից:

«Ամեն տարի հարյուրավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ առևանգվում ու վաճառվում են որպես ստրուկ: Մարդկանց առևտուրը գլոբալ խնդիր է»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը: Նրա խոսքով՝ այդ անմարդկային գործունեությունը շարունակում է ծաղկել հիմնականում երկրների միջև տնտեսական վիթխարի անհավասարության պատճառով, ինչպես նաև անդրազգային կազմակերպված հանցավոր ցանցերի ընդլայնման հաշվին:

Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրվա առիթով, որը նշվել է դեկտեմբերի 2-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր ուղերձում ընդգծել է, որ վերջին շրջանում վճռական միջոցառումներ են ձեռնարկվում ստրկության դեմ պայքարի շրջանակում, այդ թվում՝ ներքին օրենսդրությունների խստացման ճանապարհով: Աստիճանաբար ավելի մեծ թվով ձեռնարկություններ են միջոցառումներ ընդունում, որպեսզի իրենց գործունեությունը ստրկության ժամանակակից ձևեր չծնի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ վճռականորեն աջակցում է այդ նախաձեռնություններին: Նա անդամ պետություններին խորհուրդ է տվել վավերացնել «Ստրկության վերացման մասին հավելյալ կոնվենցիան», մշակել արդյունավետ ներքին օրենսդրական ակտեր և ուժեղացնել իրավապահների գործունեությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS