TOP նոր
» » » Հայաստանում հանգստյան օրերին փոքր–ինչ կցրտի. Հայհիդրոմետկենտրոն

Հայաստանում հանգստյան օրերին փոքր–ինչ կցրտի. Հայհիդրոմետկենտրոն

6-11-2013, 13:53 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
6 Նոյեմբեր 2013, 13:53 - NovostiNK
Հայաստանում հանգստյան օրերին փոքր–ինչ կցրտի. ՀայհիդրոմետկենտրոնՀայաստանում նոյեմբերի 9–ին օդի ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում` 6–7 աստիճանով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

Միաժամանակ հանրապետության տարածքում և Երևանում նոյեմբերի 6–10–ը տեղումներ չեն սպասվում։

Քամին կլինի հարավ–արևելյան` 3–8 մ/վ արագությամբ։

Երևանում առաջիկա երեք օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 18–20 աստիճան, իսկ նոյեմբերի 9–ին կնվազի` հասնելով 15–17 աստիճանի, նոյեմբերի 10–ին այն կրկին կբարձրանա մեկ աստիճանով։

Այժմ Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը 11 աստիճան է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS